อาร์เมเนีย
Պավել Մելնիկովի հուշարձան, հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս գիտնական մեխանիկ և ճարտարագետ, Սանկտ Պետերբուրգ - Մոսկվա երկաթուղու նախագծի հեղինակներից մեկին` Պավել Մելնիկովին։ Տեղադրվել է 2002 թվականին՝ Կոմսոմոլսկայա հրապարակի պուրակի տարածքում։ Նախագծի հեղինակներն են քանդակագործներ Սալավատ և Սերգեյ Շչերբակովները, ճարտարապետներ Վիկտոր Վասիլևիչ Պասենկոն և Սերգեյ Գերասիմովը։ Հուշարձանը պատրաստվել է Ռուսաստանի հաղորդակցության ուղիների նախարարության միջոցներով` մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում գտնվող գործարանում։
