Armenisch
Հաղթանակի կամուրջ, ուղեկամուրջ Մոսկվայի Լենինգրադյան խճուղում։ Անցնում է Մոսկվայի երկաթուղու Ռիժսկայա ուղղությամբ՝ միացնելով Սոկոլ և Վոյկովսկի շրջանները։ Կամրջի շինարարության տեսակը՝ երկաթբետոնե, հեծանածածկ, քառաթռիչք։ Կամրջի վրա Լենինգրադյան խճուղին ունի 4 շերտ։ Կամրջի երկարությունը 132 մետր է, լայնությունը` 35 մետր։