ShitikovaYulia · CC BY-SA 3.0🏛️ Muzeum
Մոսկվայի Սերգեյ Եսենինի անվան պետական թանգարան
Московский государственный музей С.А. Есенина
arménština
Մոսկվայի Սերգեյ Եսենինի անվան պետական թանգարան, թանգարան, նվիրված բանաստեղծ Սերգեյ Եսենինի կյանքին և ստեղծագործությանը։ Գտնվում է Մեծ Ստրոչենովսկի փողոցի № 24 տանը, որտեղ բանաստեղծն ապրել և գրանցված է եղել 1911-ից մինչև 1918 թվականը։ Շենքը խիստ տուժել է 1992 թվականի հրդեհի ժամանակ, սակայն կրկին վերաշինվել է 1994 թվականին։ Թանգարանի բացումը տեղի է ունեցել 1995 թվականին՝ բանաստեղծի ծննդյան 100-ամյակին նվիրված։