arménština
Բարձրունի լիճ, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանում։ Բնության հուշարձանը գտնվում է Կոտայքի մարզի Եղվարդ ավանից հարավ, ավազահանքի մոտ։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։
